09:51 | 29.07.15 | Նորություններ | exclusive 4256
Տեսանյութերի առցանց պատրաստման Renderforest հարթակը կներկայացնի Հայաստանը Web Summit-ի կազմակերպած`առաջին ասիական տեխնոլոգիական RISE կոնֆերանսում:
Միջոցառումը կանցկացվի հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը՝ Հոնկոնգում:
«Ամիսներ առաջ մեզ հետ կապ հաստատեցին RISE կոնֆերանսի կազմակերպիչները եւ հրավիրեցին մասնակցելու Web Summit-ի կողմից Հոնկոնգում կազմակերպվող միջոցառմանը: Renderforest-ին տրամադրելու են ցուցասրահ` Հայաստան անունով, որտեղ մեկ օր շարունակ ներկայացնելու ենք մեր նախագիծը: Ակնկալում ենք հետաքրքրություն ներդրողների եւ ԶԼՄ-ների կողմից»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը:
Wildek Entertainment հայկական ընկերության կողմից ստեղծված հարթակում առավելագույնը 10 րոպեում պարզեցված կարգով կարելի է ստեղծել սլայդ շոուներ, բացատրական հոլովակներ, պրոմո տեսանյութեր, բիզնես անիմացիոն վիդեոներ եւ այլն:
Ներկայում Renderforest-ն ունի 15 հազ. օգտատեր եւ 30 հազ. վիդեո: Հարթակն օգնել է շուրջ 500 ստարտափի՝ վիդեոների պատրաստման հարցում:
Renderforest-ի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: