12:12 | 25.07.15 | Նորություններ | 1218

Քիմ Քարդաշյանն առաջարկում է Twitter-ում խմբագրման գործառույթ ներդնել

Եթե Twitter-ը երբեւէ ներդնի թվիթները խմբագրելու գործառույթ, դրա համար հարկավոր կլինի շնորհակալություն հայտնել Քիմ Քարդաշյանին:

Այս մասին գրում է Mashable-ը` անդրադառնալով ուրբաթ օրը ամերիկահայ հեռուստաաստղի արված գրառումներից մեկին:

«Ինչպես նրանից առաջ շատ-շատերը, միսիս Ուեսթը եւս ուրբաթ գիշերը որոշել էր բաղոքել Twitter-ից: Սակայն, ի տարբերություն շատերի, նա այդ մասին գրառում անելու փոխարեն նախընտրել էր էլեկտրոնային նամակ ուղարկել Twitter-ի ծառայությանը: Քարդաշյանը նշել էր, որ թվիթ անելիս տառասխալ է արել, ինչի պատճառով ստիպված է եղել ջնջել թվիթը եւ նորը գրել` Twitter-ին առաջարկելով օգտատերերին իրենց գրառումները խմբագրելու հնարավորություն ընձեռել»,- գրում է կայքը:

Քարդաշյանն այս մասին նաեւ առանձին գրառում է արել, որն անմիջապես մեծ աջակցություն է ստացել նրան հետեւողների շրջանում:


Որոշ օգտատերեր էլ նրա առաջարկն ուղարկել են Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիին, որն իր հերթին արագ պատասխանել է՝ հավանություն տալով գաղափարին, սակայն կարճ է պատասխանել` ասելով, որ Twitter-ը միշտ


Նշենք, որ թվիթների խմբագրման գործառույթը միկրոբլոգի օգտատերերի համար ամենասպասվածներից մեկը կարող  է դառնալ, սակայն չպետք է մոռանալ նաեւ բացասական կողմերի մասին: Օրինակ՝ դա կարող է հանգեցնել արդեն հրապարակված թվիթի նախնական իմաստի փոփոխությանը: Facebook-ն, օրինակ, արդեն տալիս է գրառումները խմբագրելու հնարավորություն: