10:33 | 14.07.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 172132

Ամենանորաձեւ IT գրասենյակները. Macadamian Հայաստան

Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:

Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ , ավելանում է դրանց թիվը:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:

Ծրագրային ծառայություններ մատուցող Macadamian Հայաստանը հիմնադրվել է 2007թ.՝ որպես նույնանուն կանադական ընկերության դուստր ընկերություն:


Գրասենյակի միջանցքը տանում է ծրագրավորման տարբեր աշխարհներ


Macadamian Հայաստանի գլխավոր տնօրենը Սոֆի Մեհրաբյանն է


Տղաների տոնին աղջիկների նվերը


Ընկերության հարստությունը նաեւ պատվոգրերն են


Macadamian-ում աշխատանքային գրաֆիկը ճկուն է՝ առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 10-ը կարելի է աշխատել անհատական գրաֆիկով՝  8 ժամ: Շաբաթական մեկ օր էլ կարելի է տանից աշխատել


Հայաստանյան գրասենյակի աշխատակիցների թիվը 70-ն է


Երբ մոտիվացիայի անհրաժեշտություն է առաջանում


Ընկերության սերվերներն ապահով ձեռքերում են


Macadamian-ի գրասենյակները տեղակայված են Հայաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ռումինիայում


Ֆուտբոլային թեժ մենամարտեր՝ առանձին սենյակում


Օրվա ամենահամեղ ժամը՝ խոհանոցում


Փափուկ բազմոցներ՝ խոհանոցում


Սառնարանը «լի է» ոչ միայն ներսից, այլեւ՝ դրսից


Հանգստի ժամն է կանչում


Հանգստի սենյակ՝ քնելու կամ յոգայով զբաղվելու համար




Ամիսը մեկ անգամ անցկացվում է Sweet Monday միջոցառումը, որի ընթացքում սենյակներից որեւէ մեկը համեղ նախաճաշ է պատրաստում մյուսների համար


Հետաքրքիր ինտերիեր՝ Open Space-ում (Բաց տարածք)


Աշխատակիցների ծաղրանկարները՝ պատին


Open Space-ը՝ ողջ հմայքով


Macadamian-ում սիրում են բույսեր


Ապակիներն էլ զերծ չեն տեխնո լուծումներից


Հպարտության անկյուն. սպորտային հաջողությունների մասին


Երբ կա խորհրդակցելու անհրաժեշտություն


Խորհրդակցությունների անցկացման մինի սրահ


Macadamian Հայաստանում ամեն ամիս կազմակերպվում են կորպորատիվ միջոցառումներ


Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի