15:21 | 09.07.15 | Նորություններ | 3398

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 16 նորածնի կյանք է փրկվել Սիսիանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink ՀԿ-ի աջակցությամբ՝ Սիսիանի նորածնային բաժանմունքը շուրջ երկու տարի առաջ է համալրվել բարձրակարգ սարքավորումներով:

«Համալիր աջակցության արդյունքում՝ այդ ժամանակահատվածում լույս աշխարհ եկած 503 նորածիններից 48-ը կյանքի ուղեգիր են ստացել հենց բարձրակարգ սարքավորումների եւ բուժանձնակազմի նվիրման շնորհիվ: Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում փրկվել է 16 նորածին»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:

Մայրաքաղաքի եւ մարզային նորածնային բաժանմունքները գերժամանակակից սարքավորումներով համալրելու ծրագիրը մեկնարկել է 2008թ.: