16:49 | 23.06.15 | Նորություններ | 1993

Police.am-ը ենթարկվել է հաքերային հարձակման

Antisystem374 անունով հաքերային խումբը քիչ առաջ կոտրել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը՝ Police.am-ը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ սա կարելի է «Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական հաքերային հարձակումը համարել»:

Կիբերհարձակման մասին այլ տեղեկատվություն այս պահին հասանելի չէ:

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը բռնի ուժով ցրել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների ցույցը: Բերման էր ենթարկվել մոտ 230 անձ: