Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
16:41 | 22.06.15 | Նորություններ | 4272
Beeline-ը հայտարարում է երկու նոր փաթեթների գործարկման մասին բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:
«Ակտիվ» եւ «Ակտիվ 7» նոր ծառայությունները հնարավորություն են տալիս կատարել անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, օգտվել գերարագ բջջային ինտերնետի փաթեթից եւ անսահմանափակ մուտք գործել դեպի Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցեր:
«Հայաստանում երեք խոշորագույն սոցիալական ցանցերի լսարանը գերազանցում է 2,5 միլիոնը: Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցերը շատերի համար արդեն դարձել են եթե ոչ հիմնական, ապա ընկերների եւ հարազատների հետ կապի լիարժեք այլընտրանքային միջոց: Խրախուսելով հաղորդակցության ժամանակակից միջոցների առաջընթացը եւ ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով` Beeline-ը գործարկում է երկու փաթեթային առաջարկ, որոնց միանալով` մեր բաժանորդները կարող են պարզապես մոռանալ սոցիալական ցանցերում եւ Beeline բջջային ցանցում շփման սահմանափակումների մասին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ակտիվ 7» ծառայությունը միանում է 7 օրով, միացման օրը չհաշված, եւ ներառում է անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 300 ՄԲ ծավալով ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ անվճար մուտք դեպի Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցեր։
Ծառայության ակտիվացման արժեքը 590 դրամ է: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *227# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *221# հրահանգը:
«Ակտիվ» ծառայությունը միանում է 30 օրով, միացման օրը չհաշված, եւ ներառում է անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 1 ԳԲ ծավալով ինտերնետ առանց արագության սահմանափակման ինտերնետ եւ անվճար մուտք դեպի Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցեր:
Ծառայության ակտիվացման արժեքը 1990 դրամ է: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *220# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *221# հրահանգը:
Ծառայության ժամկետները, ինչպես նաեւ ինտերնետի ծավալի մնացորդը կարելի է ստուգել *113# հրահանգի միջոցով։
Փաթեթում ներառված ինտերնետի ծավալը սպառելուց հետո ինտերնետի տարիֆիկացումը կիրականացվի բաժանորդի սակագային փաթեթին համապատասխան:
Ծառայությունների գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում դրանք նորից կատկիվացվեն, եւ բաժանորդի հաշվից կգանձվի համապատասխան գումարը:
Ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին բավարար գումար չլինելու դեպքում նրան տրամադրվում է 7-օրյա դիտարկման շրջան: Եթե այս ժամանակահատվածում բաժանորդի հաշիվը լիցքավորվում է ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ գումարի չափով, ծառայությունն ավտոմատ կերպով կակտիվանա:
7 օրվա ընթացքում հաշիվը անհրաժեշտ գումարով չլիցքավորելու դեպքում ծառայությունը կապաակտիվանա, եւ այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կրկին հավաքել ակտիվացման կոդը: Բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է ապաակտիվացնել ծառայությունը, այդ թվում` դիտարկման շրջանի ընթացքում:
Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте կայքերից անվճար օգտվելու հնարավորությունը չի ներառում այլ կայքերում եւ ինտերնետ ռեսուրսներում տեղադրված խաղերը, հավելվածները, ձայնային եւ վիդեո բովանդակությունը, որը դիտվում է սոցիալական ցանցերում:
Facebook սոցիալական ցանցում, բացի surfing–ից, կարելի է անվճար օգտվել տվյալ աղբյուրում տեղադրված բովանդակությունից։ Facebook.com կարելի է մուտք գործել նաեւ Messenger եւ Facebook բջջային հավելվածների միջոցով: