Beeline-ը վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ է բացել Շենգավիթ համայնքում՝ Սողոմոն Տարոնցի 11/5 հասցեում:
Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:
«Ծառայությունների եւ սպասարկման որակի կատարելագործմանը զուգահեռ Beeline-ը ձգտում է վաճառքի եւ սպասարկման գրասենյակները բաժանորդների համար դարձնել առավելագույնս հասանելի: Այս նպատակով մենք ավելացնում ենք գրասենյակների թիվը, եւ ես վստահ եմ, որ այսօրվանից Շենգավիթ համայնքի բնակիչների համար Beeline-ի պարզ եւ հարմար ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի եւ հարմարավետ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: