15:15 | 05.06.15 | Նորություններ | 3606
Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարացման մասին:
Մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կավելանա եւ կկազմի 300-ից մինչեւ 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:
«Աշխատելով «Պարզ, հարմար, հաճախորդի համար» կարգախոսով` Beeline-ը ոչ միայն բաժանորդներին տրամադրում է պարզ եւ հարմար ծառայություններ, այլ նաեւ հոգ է տանում դրանց հասանելիության մասին նույնիսկ նվազագույն հաշվեկշռի դեպքում: Հավատարիմ մնալով այս հաճախորդամետ մոտեցմանը` մենք երկարացնում ենք «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը, որպեսզի մեր հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ եւ օգտվեն Beeline-ի ծառայություններից»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից:
«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, որոնք ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։
Նշենք, որ նվազագույն հաշվեկշռի դեպքում Beeline բաժանորդները կարող են օգտվել նաեւ «Զանգի՛ր ինձ» եւ «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայություններից:
«Վստահության րոպեներ» ծառայությունից կարելի է օգտվել այն դեպքում, երբ հաշվեկշիռը մոտ է զրոյի, իսկ այդ պահին հաշիվը վերալիցքավորելու հնարավորություն չկա: Բաժանորդի հարցումով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի հաշվեկշիռը, եւ բաժանորդը կարող է շարունակել հաղորդակցվել: