15:46 | 03.06.15 | Նորություններ | 3250

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2014թ. 2.3 մլրդ դրամի սոցիալական ներդրում է կատարել

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակում իրականացված սոցիալական ներդրումների 2014թ. բյուջեն:

Ընդհանուր առմամբ, 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 045 000 000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետեւյալ ոլորտներում՝

1.    Կրթություն – 670 008 000  դրամ,
2.    Մշակույթ –  690 800 000  դրամ,
3.    Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն  – 190 000 000  դրամ,
4.    Առողջապահություն – 237 792 000 դրամ,
5.    Համայնքային զարգացում – 135 000 000 դրամ,
6.    Սպորտի եւ առողջ ապրելակերպի խրախուսում –121 400 000 դրամ:

2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ստանձնել է մի շարք այլ նախաձեռնությունների եւ ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երեւան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» եւ «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252 000 000 դրամ:

Ամփոփելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ կորպորատիվ պատասխանատվության ոլորտում եւ հովանավորչական ծրագրերի շրջանակում ընկերության կողմից 2014թ. իրականացվել է 2 297 000 000 դրամի ներդրում: