15:52 | 06.05.15 | Նորություններ | 1107

Գործարկվել է հայագիտությանը նվիրված էլեկտրոնային հանդես

Գործարկվել է «Հիմնարար հայագիտություն» անգլալեզու էլեկտրոնային հանդեսը՝ fundamentalarmenology.am-ը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշել են, որ հանդեսի հոդվածները եւ նյութերը նվիրված են Հայոց պատմությանն ու բանասիրությանը, հնագիտությանը, ազգագրությանը, ժողովրդագրությանը եւ այլն:
 
Հանդեսի առաջին համարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդգրկում է թեմայի վերաբերյալ մեծ թվով հոդվածներ, նյութեր եւ փաստաթղթեր:

«Այստեղ տեղ է գտել Ցեղասպանության եզրույթը գործածության մեջ դնող եւ այդ հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում անուրանալի դեր ունեցած Ռաֆայել Լեմկինի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա նշում է, որ եզրույթը ստեղծելիս հիմք է ընդունել Հայոց ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Հիմնարար հայագիտություն» հանդեսի աշխատանքները հովանավորել է Համահայկական հիմնադրամը: