10:54 | 07.04.15 | Նորություններ | 954

SOAD-ը՝ Mortal Kombat-ի սաունդթրեքի հեղինակ

Թողարկվել է Mortal Kombat X վիդեոխաղի թրեյլերը, որի սաունդթրեքը System of a Down խմբի (SOAD) Chop Suey հիթային երգն է:

Mortal Kombat X-ի թողարկումը նախատեսված է ապրիլի 14-ին:
 
Վիդեոխաղի թրեյլերի ռեժիսորը System of a Down-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանն է: Նա, Pcgamer-ի փոխանցմամբ, նշել է, որ ոգեւորությամբ է մասնակցել գործընթացին, քանի որ Mortal Kombat խաղի մեծ երկրպագու է: 

«Այնպիսի զգացողություն էր, ասես ֆիլմի վրա էի աշխատում: Գրեթե մոռացել էի, որ այն վիդեոխաղ է»,- ասել է Շավո Օդաջյանը:

Նա հավելել է, որ Chop Suey երգի նախնական անվանումը եղել է Suicide («Ինքնասպանություն»), սակայն քննարկումների արդյունքում որոշվել է այն դարձնել Chop Suey: