09:49 | 01.04.15 | Նորություններ | 4465

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է «Փոքրիկ ոստիկան» խաղ-ձեռնարկի հրատարակմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ ոստիկանության նախաձեռնությանը՝ 14 միլիոն դրամ հատկացնելով «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի 1000 օրինակ հրատարակելու նպատակով:   

«Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի հասցեատերն առաջին դասարանցիներն են: Ձեռնարկը երեխաներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթևեկության կանոնները, ճանաչել ճանապարհային նշանները և կնախազգուշացնի արտակարգ իրավիճակների մասին:

Մարտի 31-ին խաղ-ձեռնարկը տրամադրվել է մայրաքաղաքի 426 առաջին դասարաններին: