15:16 | 24.03.15 | Նորություններ | 3953

Beeline-ի աջակցությամբ կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ- ներկայացումը

Beeline-ի եւ «Համազգային վստահություն» խորհրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը։

Ներկայացումը ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի ներքո անկացվող միջոցառումների շրջանակում։

Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների եւ մթագնումների:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Գրիգոր Տեր-Ավագյանի նկարների ցուցահանդես-վաճառքը` «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով:

«Որպես հեռահաղորդակության առաջատար օպերատոր` Beeline-ը կարեւորում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների աջակցությունը: Մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձություններն առավելագույնս մատչելի կերպով կարող են ներկայացվել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նմանատիպ մշակութային միջոցառումները կնպաստեն երիտասարդների եւ օտարերկրացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ միջազգային ճանաչմանը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ֆիլմը կցուցադրվի նաեւ Վրաստանում, Ռուսաստանում եւ Լիբանանում: