18:38 | 19.03.15 | Նորություններ | 962

    Կոչ Ադրբեջանում՝ հրաժարվել Android եւ iOS համակարգերի բրաուզերներից

    Ադրբեջանում խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել Android եւ iOS համակարգերի բրաուզերների օգտագործումից՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումներից ելնելով:

    Այս մասին ասված է Ադրբեջանի պետական պաշտպանության հատուկ ծառայության Հատուկ կապի եւ տեղեկատվական անվտանգության պետական գործակալությանը կից Համակարգչային միջադեպերի անվտանգության եւ արձագանքման թիմի (CERT) տարածած հայտարարությունում:

    Դրա համաձայն՝ պատճառը FREAK (Factoring attack on RSA-EXPORT Keys) հարձակման հնարավորությունն է, որը տարածվում է բոլոր այն սարքերի վրա, որոնցում առկա է Safari եւ Android բրաուզեր:

    FREAK հարձակումները կարող են օգտագործվել կոտրված կայքից օգտատերերի անձնական տվյալների գողացման նպատակով: