17:35 | 04.03.15 | Նորություններ | 3518

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգը՝ 90 դրամ/րոպե սակագնով

Այսօրվանից մինչեւ ապրիլի 16-ը մի շարք երկրների ռոումինգում գտնվելիս մուտքային զանգերի եւ դեպի Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե:

Այդ երկրներն են՝ Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Թաիլանդ, Ինդոնեզիա, Իրան, Իսրայել, Հարավային Կորեա, Լիբանան, Հոնգ Կոնգ, Հորդանան, Ճապոնիա, Մակաո, Շրի Լանկա, Չինաստան, Սինգապուր եւ Ֆիլիպիններ:

Ի դեպ, Չինաստանում, Ճապոնիայում, Լիբանանում, Մակաոյում, Ֆիլիպիններում եւ Հարավային Կորեայում ծառայությունները հասանելի են միայն հետվճարային բաժանորդներին: