16:21 | 11.02.15 | Նորություններ | 2682

    Facebook-ը վավերացրել է Արցախի կառավարության էջը

    Facebook-ը պաշտոնապես վավերացրել է Արցախի կառավարության էջը՝ նրան տրամադրելով կապույտ նշան:

    Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

    «Սա շատ լավ ձեռքբերում կհամարեի, քանի որ դրանով Ֆեյսբուքը ճանաչել է էջի պատկանելիությունը ԼՂՀ կառավարությանը»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

    Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջը գործում է 2014թ. փետրվարից:

    Ներկայում էջն ունի ավելի քան 13,5 հազ. հետեւորդ: