16:33 | 02.02.15 | Նորություններ | 3982

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Super զույգ» ծառայությունը կգործի մինչեւ փետրվարի 14-ը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ԵՍ», «Ալո մենք» եւ «Բարբառ» սակագնային պլանների բաժանորդները Սբ Սարգսի տոնի առթիվ՝ հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 14-ը հնարավորություն կունենան անսահմանափակ զանգահարելու իրենց սիրելիներին՝ օգտվելով «Super զույգ» ծառայությունից:

«Super զույգ» ծառայությունը տրամադրում է անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն եւ ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ:

Հունվարի 31-ից փետրվարի 14-ը ծառայությունից օգտվելու դեպքում ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ/օրական՝ նախկին 250 դրամի փոխարեն:

Ծառայության ակտիվացման կոդն է՝ *077#