10:49 | 21.01.15 | Նորություններ | 2192

    Facebook-ը կպայքարի կեղծ տեղեկատվության դեմ

    Facebook-ը նոր արշավ է սկսել, որն ուղղված է սոցիալական ցանցում կեղծ նորությունների տարածման դեմ:

    Այդ նպատակով, հունվարի 20-ին սոցիալական ցանցն օգտատերերին առաջարկել է հատուկ «դրոշակների» միջոցով հայտնել չստուգված տեղեկատվության մասին: 
     
    Ըստ Facebook-ի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարության՝ բոլոր օգտատերերը հնարավորություն են ստանում կեղծ նորություններ պարունակող հղումների դիմաց «դրոշակներ» տեղադրել՝ սոցցանցին տեղեկացնելով դրանց բովանդակության մասին: 
     
    Այդուհանդերձ, Facebook-ը չի նախատեսում կեղծ տեղեկատվությունը մեկընդմիշտ հեռացնել սոցցանցից: Նման կարգի լուրերն ուղղակի «հաշվի կառնվեն»: 

    «Մեծ թվով օգտատերերի կողմից կեղծ որակվող լուրերն ուղղակի կսահմանափակվեն՝ նորությունների ժապավենում տարածման տեսանկյունից»,- նշել են Facebook-ում: