18:03 | 14.01.15 | Նորություններ | 3998

Ամանորի գիշերն Orange-ի ցանցն անխափան է աշխատել

Ամանորի գիշերը Orange-ի ցանցն անխափան է աշխատել:

«Այս տարի Orange-ի բաժանորդները կրկին կիսել են իրենց ուրախ տրամադրությունն ու բարեմաղթանքները Հայաստանում եւ արտերկրում բնակվող մտերիմների հետ` ամանորյա շնորհավորանքները հաղորդելով միլիոնավոր զանգերի եւ կարճ հաղորդագրությունների միջոցով: Բացի այդ, այս տարի նրանք հնարավորություն են ունեցել գործընկերների եւ մտերիմների տոները շնորհավորել անվճար՝ ակտիվացնելով միջազգային SMS հատուկ փաթեթ»,- ասված է Orange-ի հաղորդագրությունում:

Orange-ը պահպանել է կապի որակը՝ շնորհիվ 2014թ. տեղակայված ավելի քան 50 բջջային կայանների եւ ցանցի վերազինման այլ աշխատանքների: