17:13 | 24.12.14 | Նորություններ | 970

2014թ. Ռոստելեկոմը Հայաստանում ներդրել է շուրջ 3 մլրդ դրամ

Ռոստելեկոմն ամփոփել է Հայաստանում 2014 թ. գործունեության արդյունքները:

«2014 թվականը բավական արդյունավետ եւ բեղմնավոր տարի է եղել Ռոստելեկոմի համար: Բացի բաժանորդների քանակի զգալի աճից, ընկերությունը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ՝ ընդլայնվել է վաճառքի եւ սպասարկման սրահների, վաճառակետերի ցանցը, ներկայացել ենք նաեւ Երեւանի կենտրոնում, իսկ ամենակարեւորը՝ ընդլայնվել են վճարումների ընդունման հնարավորությունները՝ տերմինալներից մինչեւ բանկեր: Կարող եմ փաստել, որ 2015թ.-ն Ռոստելեկոմը մուտք է գործում վստահ եւ հեռանկարային ծրագրերով», - մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերության ծառայություններն արդեն հասանելի են 19 քաղաքներում՝ Երեւան (9 վարչական շրջաններով), Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սեւան, Դիլիջան, Իջեւան, Կապան, Մարտունի, Ալավերդի եւ Քաջարան:

2014թ. Ռոստելեկոմը Երեւանում կառուցել է 40Գբ/վ արագությամբ շղթա:

Ընկերությունը 2014 թվականն ամփոփում է շուրջ 26.000 բաժանորդներով:

2014թ. Ռոստելեկոմի կողմից Հայաստանում իրականացվել են շուրջ 3 մլրդ ՀՀ դրամին համարժեք  ներդրումներ: