15:44 | 12.12.14 | Նորություններ | 1107

    Դեկտեմբերի 13-ին Ծաղկաձորում կանցկացվի Microsoft TechDay 2014-ը

    Ծաղկաձորում դեկտեմբերի 13-ին կկազմակերպվի Microsoft Tech-Day Armenia 2014 ամենամյա համաժողովը՝ ծրագրավորողների եւ ՏՏ ոլորտի մասնագետների համար:

    TechDay-ի ընթացքում կներկայացվեն Մայքրոսոֆթի Cloud security, Management, Azure for IT pros and Devs, O365, Secure Application Development, Web, Visual Studio, Phone  եւ այլ լուծումներ։

    Մասնակցությունն անվճար է։ Գրանցվելու համար այցելեք այստեղ:

    Դեկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 9։00-ին կազմակերպիչների կողմից տրամադրվող Երեւան-Ծաղկաձոր-Երեւան ավտոբուսները սպասելու են Մատենադարան տանող ճանապարհի սկզբնամասում։