16:11 | 11.12.14 | Նորություններ | 4024

Beeline-ի եւ Գաֆէսճեան-ի համատեղ ծրագրերին մասնակցել է 11 հազ. երեխա

Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում կրթական միջոցառումների է մասնակցել ավելի քան 11 հազ. երեխա։

Ընթացիկ տարում իրականացվել է 138 միջոցառում՝ շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների մասին վավերագրական ֆիլմի դիտումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին։ Ծրագրի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տրվել սեփական աշխատանքները ստեղծել։

Գաֆէսճեան կենտրոնում այս տարի Beeline-ի հովանավորությամբ անցկացվել է հինգ ծրագիր՝ «Կախարդական լաբիրինթ», Քաղաք «Հունդերթվասեր», «Ամառային քանդակների պարտեզ», «Ձեւավորիր քո ափսեն» եւ «Քաղաքն իմ մեջ», ինչպես նաեւ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում։

«Հետեւելով ծրագրերի ընթացքին, շփվելով  երեխաների եւ նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին եւ արձագանքներին, միանշանակորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը՝ նոր բացահայտումների միջոցով նրանք հարստացրին իրենց գիտելիքները, իսկ մենք Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն եւ մեծ ոգեւորություն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը եւ Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: