17:06 | 13.11.14 | Նորություններ | 4109

Beeline–ը մրցանակ է հանձնել MNP ծառայության միջոցով իր բաժանորդ դարձացած 6000-րդ հաճախորդին

«Ի սրտե շնորհակալ եմ Ձեզ եւ MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձացած բոլոր հաճախորդներին: Հայաստանում MNP-ի ծառայությունից օգտվող բաժանորդների մեծ մասն իրենց նախապատվությունն են տվել մեր ընկերությանը, եւ այսօր այդ ցուցանիշով Beeline-ը առաջատար է: Կարդարացնենք ձեր վստահությունը Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունների հանդեպ», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

Հայաստանում համարների տեղափոխելիության (MNP) ծառայության գործարկման պահից Beeline ցանց են տեղափոխվել ավելի քան 6300 բաժանորդ: Ծառայության գործարկման ողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետեւ նորից վերադարձել են Beeline-ի ցանց, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: