14:40 | 07.11.14 | Նորություններ | 872

Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դեպի կանաչ տնտեսություն» համաժողովը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեպի կանաչ տնտեսություն» երրորդ ազգային համաժողովը, որի գլխավոր գործընկերն է Beeline-ը։

Համաժողովի նպատակն է բարձրացնել ՀՀ գործող ընկերությունների իրազեկվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների եւ արտանետումների գործընթացների կարգավորման, ռեսուրսախնայողության, ինչպես նաեւ «կանաչ» տնտեսության եւ «կանաչ» ձեռնարկությունների էշելոնի ստեղծման վերաբերյալ:

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ընկերությունում ներդրված կանոնակարգերն ուղղված են շրջական միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանմանը։ Համոզված ենք, որ նման ծրագրերի իրականացումը եւ հետեւողական լինելն օգնում են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը, քանի որ միջազգային եւ տեղական ընկերությունների փորձի եւ հմտությունների համախմբման միջոցով մենք բոլորս կնպաստենք ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ստեղծման եւ պահպանման գործընթացին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

«ՀԳՀՄ-ն կարեւորում է կանաչ տնտեսության փիլիսոփայության ընկալումը եւ ստեղծումը: Մենք կարեւորում ենք նաեւ ինովատիվ ձեռնարկությունների ստեղծումը, որպես մրցունակ եւ անթափոն արտադրության ստեղծման կարեւոր մեխանիզմ:  Նշված խնդիրների լուծման գործում ՀԳՀՄ-ն հիմնվում է միջազգային եւ տեղական լավագույն փորձի վրա: Մասնավորապես, խիստ ուսանելի է  Beeline-ի փորձը կանաչ տնտեսության բնագավառում»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: