15:56 | 23.10.14 | Նորություններ | 3511

Beeline-ը երկարաձգում է «Վստահության րոպեներ» ծառայության ակցիայի ժամկետը

Beeline-ը հայտարարել է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարաձգման մասին: Ակցիայի շրջանակում «Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդներին տրամադրվող գումարի չափը կրկնապատկվել է` կազմելով 200 դրամից մինչեւ 6000 դրամ:

Բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել ակցիայից մինչեւ 2015թ. մարտի 31-ը:

«Մենք գիտակցում ենք, որ ծառայությունների որակի բարելավմանը զուգահեռ պետք է նաեւ ապահովել դրանց առավելագույն հարմարավետությունն ու հասանելիությունը մեր բաժանորդների համար: Հետեւելով այս մոտեցմանը` մենք որոշեցինք երկարաձգել «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը, որպեսզի բաժանորդները հնարավորություն ունենան օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից անգամ նվազագույն հաշվեկշռի դեպքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# USSD հրահանգը, ուղարկելով 141 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 064046 համարին: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն կտրամադրվի բաժանորդին 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան:

Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ: