17:42 | 11.09.14 | Նորություններ | 2104

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է հերթական կրթական լաբորատորիան

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 34 մլն. դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր»  ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու համար, որի բացումը կայացել է այսօր:

Ծրագիրն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա»-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ  Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համատեղ կրթական ծրագրի շրջանակում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին, կապահովվի համակարգչային տեխնիկայով:

«Մենք հետեւողականորեն եւ շարունակաբար աջակցել ենք կրթության տարբեր  ուղղություններին, համապատասխան ծրագրերին,  եւ կշարունակենք դա անել: Որքան ավելի առողջ լինի մեր կրթությունը, այնքան ավելի հուսալի կլինի մեր ապագան»,- իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագիրը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտում գերժամանակակից գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության հաջողված օրինակ է», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: