17:04 | 03.09.14 | Նորություններ | 2631

    Ucom-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել ՀայՓոստի բաժանմունքներում

    Ucom-ի բաժանորդներն այսուհետ կարող են վճարումներ կատարել ՀայՓոստի բաժանմունքներում

    Ինչպես հաղորդում է Յուքոմ-ի լրատվական ծառայությունը, ՀայՓոստի հետ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի 1-ից ընկերության բոլոր բաժանորդները ծառայությունների դիմաց վճարումները կարող են կատարել ՀայՓոստի մոտակա բաժանմունքում:

    Հիշեցնենք, որ ընկերության  բաժանորդները կարող են կատարել իրենց վճարումները նաեւ ընկերության սպասարկման կենտրոններում, TelCell, Tandem, Mobidram եւ idram վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաեւ մի շարք բանկերի մասնաճյուղերում: