15:35 | 02.09.14 | Նորություններ | 3478

Կրկնակի շատ ինտերնետ եւ ցանցից դուրս րոպեներ` Պանտերայի բաժանորդների համար

Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրությունների օգտատերերն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան կրկնակի ծավալով շարժական ինտերնետ եւ ցանցից դուրս րոպեներ: Առաջարկը գործում է Պանտերա ամսական բաժանորդագրությունների ինչպես նոր, այնպես էլ առկա բաժանորդների համար:

«Այսօր ուրախ ենք լավ նորություններով կիսվել բոլոր նրանց հետ, ովքեր նախընտրում են Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրությունները: Ցանցի ներսում զանգեր կատարելու համար ներառված անսահմանափակ րոպեներից եւ դեպի բոլոր ցանցեր զգալի թվով SMS-ներից բացի, այս բաժանորդներն այժմ կստանան զգալիորեն ավելի շատ մեգաբայթեր եւ ցանցից դուրս րոպեներ: Այս նոր ներառումները մեր բաժանորդներին հնարավորություն կտան ավելի ազատ  օգտվել ինտերնետից եւ շփվել իրենց մտերիմների հետ ՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավի շրջանակներում մինչեւ սեպտեմբերի 30-ը 24 ամսով Orange-ի Պանտերա, Դելֆին եւ Թիթեռ 4000 եւ ավելի բարձր սակագնով ամսական բաժանորդագրություններին միանալով եւ իրենց հին բջջային հեռախոսը Orange-ի ցանկացած խանութ բերելով՝ բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերել Alcatel Pixi 2 Max սմարթֆոն 50% զեղչով եւ ստանալ պլանշետ՝ որպես նվեր:

Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրության եւ «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.orangearmenia.am կայք: