16:05 | 20.08.14 | Նորություններ | 4639

    Ռոստելեկոմը գործարկել է նոր վաճառակետ Ալավերդի քաղաքում

    Ռոստելեկոմը Ալավերդի քաղաքում` Թումանյան 20 հասցեում (սուպերմարկետի տարածքում) գործարկել է նոր վաճառակետ:

    Ընկերության ներկայացուցչին հետաքրքրող հարցերով դիմելու, ինչպես նաեւ Ինտերնետի, IP հեռուստատեսության , IP հեռախոսակապի  ծառայություններին բաժանորդագրվելու համար բնակիչները կարող են ամեն օր ժամը 10:00-19:00 (բացի շաբաթ եւ կիրակի օրերից) այցելել նշված հասցեով:

    Այս պահին ՀՀ ողջ տարածքում, ի թիվս Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման 19 սրահների,  գործում են նաեւ վաճառակետեր Ալավերդի, Մարտունի, Դիլիջան, Արարատ եւ Մեծամոր քաղաքներում: