17:05 | 23.07.14 | Նորություններ | 7180

Արթուր Գրիգորյանը նշանակվել է Beeline շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրեն

Beeline–ը հայտարարել է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում Արթուր Գրիգորյանի նշանակման մասին։

Արթուր Գրիգորյանն ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանում։ Վերջին 5 տարիների ընթացքում նա ղեկավարել է «Ալֆա Ֆարմ»  դեղագործական ընկերությունն, որը Հայաստանի դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքերից մեկը։ «Ալֆա-Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նա ընդարձակել է առեւտրային ցանցն ավելի քան 2 անգամ, մշակել եւ ներդրել է հաճախորդների հավատարմության ծրագիր եւ աշխատակիցների խրախուսման համակարգ` հիմնված արդյունավետության հիմնական ցուցաիշների վրա:

Մեկնաբանելով նշանակումը՝ «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. «Արթուրին եւ նրա թիմին մաղթում եմ հաջողություն  մեր բիզնեսի կարեւորագույն ուղղություներից մեկի ղեկավարման գործում։ Ուրախ եմ, որ այս բլոկը ղեկավարելու է մի մարդ, ով  բավականին մեծ փորձ ունի այս բնագավառում եւ քաջ ծանոթ է հայաստանյան շուկային եւ բիզնեսի առանձնահատկություններին»։

Արթուր Գրիգորյանը բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի պետական համալսարանում, հետագայում շարունակել է կրթությունը՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում (Երեւան, Հայաստան), ինչպես նաեւ բիզնես-վարչարարության մագիստրոսի աստիճան Մեյսոնի Բիզնես դպրոցում (Վիլյամսբուրգ, ԱՄՆ):