11:03 | 08.07.14 | Նորություններ | 780

Gmail-ն այսուհետ հասանելի է նաեւ հայերենով

Gmail փոստային ծառայության տարածած հայտարարության համաձայն, հուլիսի 7-ից Gmail ընտանիքին միացած 13 նոր լեզուների թվում է նաեւ հայերենը:

Մյուս նոր լեզուներն են` աֆրիկերենը, ադրբեջաներենը, վրացերենը, չինարենը (Հոնգ Կոնգ), ֆրանսերենը (Կանադա), գալիսերենը, լաոսերենը, կխմերը, մոնղոլերենը, նեպալին, սինհալերենը եւ զուլուն:

Հուլիսի 7-ից 13 նոր լեզուները կարելի է օգտագործել Gmail-ի թե համակարգչային եւ թե հեռախոսային տարբերակներով:

Ընկերությունը նշում է, որ հաշվի առնելով յուրաքանչյուր լեզվի արտասանական առանձնահատկությունները, մշակման փուլում աշխատանքներին ներգրավվել են լեզվաբանները:

Այսպիսով Gmail-ն ընդլայնել է իր կողմից օգտագործվող լեզուների քանակը` դրանք հասցնելով 71-ի: