17:12 | 16.06.14 | Նորություններ | 3852

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ավելի մատչելի սակագներ ռոումինգում

Հունիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում եւ Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս  ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են զանգեր ստանալ եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան 55 դրամ/րոպե սակագնով:

Նախկինում Վրաստանում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե: «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը կազմում էր Վրաստանում՝ 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե: