16:14 | 12.06.14 | Նորություններ | 4030
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Ֆորտունա խաղարկությանը գրանցված առաջին, հազարերորդ եւ հարյուրհազարերորդ բաժանորդներին Samsung Galaxy S4 սմարթֆոններով։
«Beeline-ի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բաժանորդներին, ովքեր մասնակցել են եւ կմասնակցեն «Ֆորտունա» խաղարկությանը, սրտանց շնորհավորում եմ այն հաջողակներին, ում այս անգամ բախտը ժպտաց», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին եւ կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին: Խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ դեպի Շրի Լանկա։
Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդները իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը:
Վիճակախաղի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում։