16:55 | 27.05.14 | Նորություններ | 4386

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կներկայացվեն 50 կազմակերպությունների տեխնոլոգիական լուծումներ

Հունիսի 20-21-ին անցկացվող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի այցելուներն այս տարի հնարավորություն կունենան ծանոթանալ հայաստանյան, ռուսաստանյան եւ վրաստանյան տեխնոլոգիական ոլորտի շուրջ 50 ընկերությունների լուծումներին:

Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորը՝  ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ):

«ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին կներկայացնի BlackBerry Enterprise Service Enterprise 10 (BES) ծառայությունը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի եւ ներքին կորպորատիվ հավելվածների հետ: Կներկայացվեն նաեւ կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածը եւ մի շարք այլ նորարարական լուծումեր։