14:58 | 26.05.14 | Նորություններ | 4929
Orange Armenia-ն հանդես է եկել մի նոր ծառայությամբ, որն ընձեռում է արտերկրից Orange-ի բաժանորդների բջջային հեռախոսի հաշիվները լիցքավորելու հնարավորություն:
Աշխարհի բոլոր խոշոր երկրներում բնակվող հայերն, անկախ նրանից, թե որ օպերատորի բաժանորդ են, այսուհետ կարող են լիցքավորել Օրանժ Արմենիայի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմների բջջային հեռախոսի հաշիվները հատուկ այդ նպատակով ստեղծված https://topup.orange.com/ կայքի միջոցով:
Իրենց մտերիմների բջջային հաշիվները լիցքավորելու համար կայքի օգտատերերն ընդամենը պետք է մուտքագրեն այն Orange հեռախոսահամարը, որը ցանկանում են լիցքավորել, ընտրեն համապատասխան գումարը եւ պլաստիկ քարտի միջոցով կատարեն վճարում: Մի շարք երկրներում բջջային հեռախոսի հաշիվը կարելի է լիցքավորել նաեւ SMS-ի և USSD հրահանգի միջոցով կամ հատուկ վաճառքի կետերում:
«Ծառայությունն արդեն գործում է աշխարհի այն խոշոր երկրներում, որտեղ հիմնականում կենտրոնացված է հայկական համայնքը, ինչպես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և այլ երկրներ:
Orange խմբի ջանքերով ստեղծված այս լուծումը ներկայացնելով՝ նպատակ ունենք օգնել Հայաստանի քաղաքացիներին կապի մեջ լինել արտերկրում բնակվող իրենց մտերիմների հետ»,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի վերալիցքավորման ծառայության լրացուցիչ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ http://orangearmenia.am/help_centre/balance-recharging/index.php :