11:21 | 08.05.14 | Նորություններ | 3473

Ռոստելեկոմը ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին

Մայիսի 9-ի կապակցությամբ Ռոստելեկոմը ֆինանսական աջակցություն եւ օժանդակություն կցուցաբերի Երեւանում եւ մարզերում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:

Ընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ, դեռ նախորդ տարվա մայիսի 9-ին Հայաստանի վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով Ռոստելեկոմը համագործակցության հուշագիր էր ստորագրել, որի շրջանակներում աջակցություն է տրամադրում վետերաններին:

«Ռոստելեկոմ-ը բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում եւ տարեցների ու պատերազմի հերոսների հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում ամենատարբեր ոլորտներում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: