11:12 | 11.04.14 | Նորություններ | 3037

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել սահմանամերձ անապահով ընտանիքներին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հայտարարել են բնակարանաշինության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հովանավորվող ծրագրի պաշտոնական բացումը կայացել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Այս սոցիալական ծրագրի նպատակը անապահով ընտանիքներին աջակցելն է` իրենց տները կառուցելու եւ վերանորոգելու գործում: Ծրագրի շահառուներն են Տավուշի եւ Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքները:

Սահմանամերձ գյուղերին աջակցելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն. դրամի ներդրում: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իր հերթին ստանձնել է ծրագրի իրականացումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմի համագործակցությունը սկսվել է դեռևս 2007 թվականին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության եւ նվիրման շնորհիվ արդեն 25 ընտանիք վայելում է հարմարավետ տանիքի տակ ապրելու երջանկությունը: