13:07 | 03.04.14 | Նորություններ | 1160

ՏՏ ոլորտի խթանմանը կհատկացվի 80 մլն դրամ

Կառավարության որոշմամբ, ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագրի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 80 մլն դրամ:

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր

հատվածի, գիտական եւ կրթական հաստատությունների, ինչպես նաեւ դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության եւ համատեղ ջանքերի արդյունքները: