14:21 | 01.04.14 | Նորություններ | 3245

Orange-ի բաժանորդները կարող են ստանալ նվերներ

Orange Արմենիա ընկերությունն այսօր ներկայացրել է իր նոր առաջարկը:

Այն բաժանորդները, ովքեր մինչեւ մայիսի 3-ը կմիանան Orange-ի Դելֆին, Թիթեռ, Պանտերա 4000 եւ ավելի բարձր սակագնով 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում ի լրումն ամսական ներառված փաթեթների, կստանան 150 հազար դրամի նվեր՝ ամեն ամիս 60 րոպե ցանցից դուրս զանգերի համար եւ 200 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ:

12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդները կստանան 40 հազար դրամի նվեր՝ 30 րոպե ցանցից դուրս եւ 100 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ: