17:12 | 31.03.14 | Նորություններ | 3371
Ավարտվել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարը:
Միջոցառման կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան , իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն էր:
Եզրափակիչ խաղում Մեդիամաքս-ի թիմը հաղթեց «Լայմ» հեռուստաընկերության թիմին: Երրորդ տեղը գրավեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմը:
Մեդիամաքս-ի թիմը պարգեւատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով:
Փակման արարողությանը ներկա գտնվեցին եւ մրցանակակիրներին մրցանակները հանձնեցին «Արարատ-73» թիմի անդամներ Սերգեյ Պողոսյանը եւ Նիկոլայ Ղազարյանը:
Պատվոգիր ստացավ նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: