19:11 | 27.03.14 | Նորություններ | 1911
Այսուհետ Orange-ի Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդները եւս հնարավորություն կունենան օգտվել Orange-ի՝ մինչեւ 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցի առավելություններից:
«Հունվարին մենք զգալիորեն ընդլայնեցինք մեր H+ 42Մբ/վ արագության ցանցը՝ այն հասանելի դարձնելով երկրի բնակչության 85%-ին: Բացի այդ, մեր բաժանորդներին ներկայացրեցինք ինտերնետ ծառայությունների նոր պայմաններ՝ առաջարկելով գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալ եւ ավելի մատչելի գներ: Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար մինչեւ 42Մբ/վ գերարագ ինտերնետն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Այժմ Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդները 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, կարող են Ինտերնետ Հիմա 42.2Մբ/վ մոդեմը ձեռք բերել 8 000 դրամով: Ինտերնետ Հիմա 11 000 եւ Ինտերնետ Հիմա 15 000 սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելիս նշված մոդեմը հասանելի է 1 դրամով:
Առանց բաժանորդագրության մոդեմը կարելի է ձեռք բերել 30 000 դրամով՝ նախկին 50 000 դրամի փոխարեն:
Orange-ն իր Ինտերնետ Հիմա 21.6Մբ/վ մոդեմը հասանելի է դարձրել Ինտերնետ Հիմա 3 500 սակագնային պլանի բաժանորդներին: 12 ամսով այս սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 1 500 դրամով:
Ինտերնետ Հիմա 21.6Մբ/ մոդեմն ավելի մատչելի է դարձել նաեւ Ինտերնետ Հիմա 6 000 սակագնային պլանի բաժանորդների համար, ովքեր 12 ամսով բաժանորդագրվելիս այժմ մոդեմը կարող են ձեռք բերել 1 դրամով՝ նախկին 1500 դրամի փոխարեն: