18:03 | 07.03.14 | Նորություններ | 965
Մարտի 10-ին Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյակը առաջին անգամ կմիանա Մայքրոսոֆթի կողմից անցկացվող «սպառողի հետ դեմ-առ-դեմ» կորպորատիվ նախագծին, որի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները փորձելու են իրենց Մայքրոսոֆթ արտադրանքի ուղիղ վաճառողի դերում՝ աշխատանքային օրն անցկացնելով համակարգչային տեխնիկա վաճառող ընկերություններից մեկում։
Նախագծի հիմնական նպատակն է՝ հետադարձ կապ հաստատել անմիջապես սպառողի հետ, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն Windows օպերացիոն համակարգի վրա աշխատող սարքավորումների ձեռք բերման վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել Windows 8.1 առավելություններն ու հնարավորությունները։
Ընկերության ներկայացուցիչները տեղում կանցկացնեն վարպետության դասընթացներ խանութի վաճառքի մասնագետների համար։
Նախագիծը սկսվելու է Երեւան քաղաքի Սարյան 12 փողոցի վրա գտնվող Ֆայն ընկերության խանութում եւ կրելու է պարբերական բնույթ՝ ներգրավելով այլ ընկերություններ։
Ֆայն ընկերության վերոնշյալ հասցեում գտնվող համակարգչային խանութում արդեն մեկ ամիս գործում է Մայքրոսոֆթ արտադրանքի մասնագիտացված վաճառքի «անկյուն»։