11:14 | 26.02.14 | Նորություններ | 1096

Ադրբեջանցի հաքերները փոփոխություններ են կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում

Այսօր առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ադրբեջանական Sexavet հաքերային խմբավորմանը հաջողվել է DNS Hijacking հարձակման միջոցով փոփոխություններ կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող  “Սայբերգեյթս” կազմակերպությունում, փոփոխության արդյունքում շուրջ 320 հայկական կայքերի դիմելիս այցելուներն ավտոմատ կերպով տեղափոխվել են Խոջալուի դեպքերին վերաբերվող հակահայկական նյութեր պարունակող մեկ այլ կայք:

Փոփոխված DNS տվյալներն են`

mydns1.sytes.net
mydns2.sytes.net

Տվյալները վերականգնելու համար հարկավոր է մուտք գործել կայքի կարգավորումների բաժին կամ կապվել "AMNIC Net" կազմակերպության աջակցման թիմի հետ: