15:22 | 21.02.14 | Նորություններ | 5441

«Երեւան մոլ»-ում բացվել է Beeline-ի նոր գրասենյակ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտնել է մայրաքաղաքում վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:

Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը բացվել է «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնի առաջին հարկում եւ հաճախորդներին կտրամադրի Beeline շարժական, ֆիքսված եւ ինտերնետ կապի ծառայությունների ողջ տեսականին։  Գրասենյակն աշխատելու է առանց հանգստյան օրերի՝ յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ը։

«Բարձացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մենք ձգտում ենք մեր կողմից մատուցված ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի։ Այդ նպատակով մենք շարունակաբար ավելացնում ենք վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը, որտեղ մեր բաժանորդները կարող են ստանալ խորհրդատվություն կամ միացնել ցանկացած Beeline ծառայություն։ Առաջնորդվելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսով՝ մենք փորձում ենք ապահովել հարմարավետություն մեր բաժանորդների համար, Beeline ծառայությունների «անմիջական հասանելիություն», այդ թվում «Երեւան մոլ» նոր առեւտրային կենտրոնի այցելուների համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է Beeline 85 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 29–ը` Երեւանում: