15:59 | 20.02.14 | Նորություններ | 3467

Orange-ը եւ PicsArt-ը մեկնարկում են համագործակցությունը

Orange-ը եւ PicsArt-ը բջջային հավելվածն այսօր հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին:

Համագործակցության շրջանակներում Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ ու քլիփարտներ ներբեռնելու բացառիկ հնարավորություն՝ մինչեւ 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Առաջարկը հասանելի է Orange-ի բոլոր այն բաժանորդներին, ովքեր իրենց հեռախոսներում ներբեռնել են My Orange եւ PicsArt բջջային հավելվածները, ինչպես նաեւ բոլոր նրանց` ովքեր պատրաստվում են ներբեռնել:

«Շարժական կապի հայկական շուկան արագ տեմպերով զարգանում է, ինչին համաքայլ աճում է նաեւ բջջային հավելվածների նկատմամբ պահանջարկը: Անցյալ տարի նոյեմբերին մենք ներկայացրեցինք My Orange բջջային հավելվածը, որի միջոցով այսօր արդեն 5000-ից ավելի Orange բաժանորդներ կարողանում են հեշտորեն օգտվել Orange-ի ժամանցային ծառայություններից եւ կառավարել իրենց հաշիվները: Այսօր մենք ուրախ ենք PicsArt-ի հետ մեր համագործակցության մեկնարկի համար, որն, անկասկած, զարգացում կունենա», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:   

«Հպարտ ենք, որ աշխարհում արդեն շուրջ 110 միլիոն օգտատեր ներբեռնել են PicsArt բջջային հավելվածն ու օգտագործում են այն իրենց նկարների ստեղծման եւ ձեւավորման համար: Ամեն օր մեծանում է հեռախոսների օգտագործմամբ իրենց նկարները ձեւավորող մարդկանց թիվը, եւ հայերն այս առումով բացառություն չեն: Ուրախ ենք, որ Orange-ի հետ մեր համագործակցության արդյունքում Orange բաժանորդները իրենց նկարների ձեւավորման համար PicsArt-ի վճարովի քլիփարտների եւ տառատեսակների փաթեթները կստանան անվճար», - նշել PicsArt հավելվածը ստեղծած Socialin Inc. ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: