10:25 | 19.02.14 | Նորություններ | 4470

    Orange Արմենիա. MNP-ի թեստավորման աշխատանքները վերջնականացման փուլում են

    Շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) թեստավորման աշխատանքները գտնվում են վերջնականացման փուլում:

    Այս մասին Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է Orange Արմենիա ընկերության կորպորատիվ հարցերի եւ հանրային կապերի համակարգող Գայանե Իգիթյանը:

    Նա վստահեցրել է, որ ծառայության գործարկման հետ կապված տեխնիկական լուրջ խնդիրներ չկան, անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համապատասխան :

    «Տեխնիկական աշխատանքներից բացի, այս պահին նաեւ հաստատում ենք ներքին ընթացակարգերը` ապրիլի 1-ին ծառայության հաջող մեկնարկն ապահովելու, ինչպես նաեւ համարների տեղափոխման գործընթացը բաժանորդների համար  հարմար ու պարզ դարձնելու համար», - տեղեկացրել է Գայանե Իգիթյանը: