15:47 | 06.12.13 | Նորություններ | 3545

ԱրմենՏել-ը բացում է վաճառքի եւ սպասարկման երկրորդ գրասենյակը Դավիթաշենում

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Երեւանի Դավիթաշեն համայնքում բացել է վաճառքի եւ սպասարկման եւս մեկ գրասենյակ:

Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Դավիթաշենի կենտրոնական հատվածում` Տիգրան Պետրոսյան 17/8 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն առանց ընդմիջման: Նոր բացված գրասենյակի աշխատանքներին զուգահեռ շարունակելու է աշխատել Դավիթաշեն համայնքի 3-րդ թաղամասի 25/1 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակը:

«Համաձայն բաժանորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարության, մենք շարունակում ենք ընդլայնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանկը` ձգտելով ավելի մոտ գտնվել յուրաքանչյուր հաճախորդի: Համոզված եմ, որ այցելելով նոր գրասենյակ մեր բաժանորդները կգնահատեն մեր ժամանակակից եւ հարմարավետ ձեւավորումը, ջերմ միջավայրը եւ բարձրակարգ սպասարկումը»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը գրասենյակի բացման արարողության ժամանակ:

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում: Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում գործում է վաճառքի եւ սպասարկման 83 գրասենյակ, որից 27–ը` Երեւանում: