13:28 | 28.11.13 | Նորություններ | 959

Վերսկսվում է «Մոբայլ երկուշաբթի Երեւան» միջոցառումների շարքը

mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան վերսկսում է «Մոբայլ երկուշաբթի Երեւան» միջոցառումների շարքը` Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ:

Դեկտեմբերի 2-ին կայանալիք միջոցառման թեման է «Մոբայլ հավելվածների ներբեռնումների տրամաբանությունը առցանց շուկաներում»:

Գրանցվելու համար պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը լրացնել համապատասխան հայտը կամ գրել info@mlab.am էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 374 60 50 98 76 հեռախոսահամարով:

Միջոցառումը կկայանա ԵՊՀ Մաթեմատիկայի եւ Մեխանիկայի Ֆակուլտետում, ժամը՝ 18:30-ին: