17:02 | 30.10.13 | Նորություններ | 2657

Զանգ Ռուսաստան. 1 րոպեն` ընդամենը 15 դրամով

Մինչեւ 2014թ. հունվարի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են «Հեռազանգ» ծառայության միջոցով զանգահարել Ռուսաստանի քաղաքային ցանցերի բաժանորդներին 15 դրամ/րոպե, իսկ ՄՏՍ-Ռուսաստանի բջջային հեռախոսահամարներին՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագներով:

Ի դեպ, «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այժմ երկուշաբթիից ուրբաթ օրերին Երեւանի տարածքում գտնվելիս թե սակագնային պլանի ներսում, եւ թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի մյուս բաժանորդներին կարող են զանգահարել ընդամենը 37 դրամ/րոպե սակագնով` նախկին 77-ի փոխարեն: