13:38 | 30.10.13 | Նորություններ | 4408
Այսօրվանից Ռոստելեկոմի ցանցը գործարկվել է Դիլիջան, Սեւան, Մասիս եւ Արտաշատ քաղաքներում, ինչպես նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքում:
Այս մասին այսօր հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Ռոստելեկոմի ծառայություններն արդեն հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սեւան, Արտաշատ քաղաքներում եւ Երեւանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):